Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ քաղաքական այրերի եւ գործարարների գործն է քաղել մաքսիմալ օգուտ սեփական երկրի ու բիզնեսի համար

Նոյեմբեր 19,2012 21:53

Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչո՞վ կարող է Եվրասիական միությունը տարբերվել ԱՊՀ-ից, որի անդամ պետությունները բազմաթիվ տնտեսական պայմանագրեր են ստորագրել ԱՊՀ շրջանակներում, սակայն դրանք մնացել են թղթի վրա: Հետեւաբար, Եվրասիական միությունը ի՞նչ նոր բան կարող է առաջարկել անդամ երկրներին՝ տնտեսական առումով։

«Եվրասիական միությունը հնարավորություն է տալիս տնտեսական ավելի խորը ինտեգրացիայի համար։ Խոսքը Հայաստանին ինչ-որ բան ստիպելը չէ, ինչը նրան բացարձակապես շահավետ չէ: Եթե Հայաստանը իր համար շահավետ կհամարի մասնակցություն ունենալ այդ միությունում՝ հայ քաղաքական այրերի եւ գործարարների գործն է քաղել դրանից մաքսիմալ օգուտներ սեփական երկրի եւ սեփական բիզնեսի համար: Միամտություն է պահանջել դա ուրիշից, այդ թվում եւ ռուս գործընկերներից, ինչպես նաեւ՝ ամերիկացի, եվրոպացի եւ չինացի գործընկերներից ու մյուսներից», նկատեց Ալեքսանդր Կռիլովը:

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930