Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը՝ ԲՀԿ-ՀԱԿ խորհրդակցությունների մասին. «Ընդդիմադիր ծրագիրը չի կարող լինել պայքար՝ 1 մարդու կամ ռեժիմի դեմ»

Նոյեմբեր 19,2012 21:47

«Հակաիշխանական ալյանսը նախ քաղաքական առումով հնարավոր չէ ԲՀԿ-ի հետ կազմել, որովհետեւ ԲՀԿ-ն երկար ժամանակ եղել է իշխանության մաս եւ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ որպես վերլուծաբան:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, նշել էր, որ իրենց նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացմանը. «Դա է մեզ միավորում, ես վստահ եմ, որ գնալով հզորանում, ուժեղանում է մեր համախմբումը»:

Եվ մեր հարցին՝ Ձեր կարծիքով, ԲՀԿ-ի օրակարգում կա՞ ՍԵրժ Սարգսյանին հեռացնելու հարցը՝ Անուշ Սեդրակյանը վստահեցրեց. «Հակաիշխանական ալյանսը գաղափարական ծրագիր չէ: Գաղափարական ծրագիրը կամ ընդդիմադիր ծրագիրը չի կարող լինել պայքար՝ 1 մարդու դեմ կամ ռեժիմի դեմ կամ խունտայի դեմ: Մեզ մոտ հաստատապես խունտա չի, մեզ մոտ շատ մեծ թերացումներով գործող պետական ինստիտուտներ են, եւ ընդդիմությունը պետք է բարձրաձայնի այդ թերացումը եւ դրանց փոխելու մեխանիզմը: Բայց մեզ թվում է՝ ընդդիմությունը, որը գալիս է, նա պատրաստվում է վերարտադրվել՝ իբրեւ իշխանություն այլ անձանց կերպով, այլապես ծրագրի հարցն ավելի սուր կդրվեր»:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ը դեռ չի՞ հստակեցրել իր համար, որ ԲՀԿ-ի օրակարգում չկա Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցը՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ չի կարող այլ քաղաքական ուժի հասկացման սահմանները եւ լիմիտները քննարկել:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատները» նույնպես ԲՀԿ-ից հանդիպման եւ խորհրդակցության հրավեր էր ստացել եւ ընդունել է առաջարկը. «Պարտավոր ենք հանդիպել բոլորի հետ, որովհետեւ չլսել դիմացինին արդեն ինքնին ոչ մի բան է: Չքննարկելը լուրջ չէ: Թե քննարկման արդյունքն ինչ կլինի՝ դա մի հարց է, բայց քննարկել պետք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930