Ինչո՞ւ ընտրություններից 3 ամիս առաջ առաջադրվող թեկնածուների մասին հայտնի է այն, ինչ հայտնի էր մոտ 5 տարի առաջ՝ որ կրկին առաջադրվելու է Սերժ Սարգսյանը։ Ինչու՞ են լռում ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը. «Քաղաքական ուժերն էլ են հասկանում, որ նախագահ նշանակվելու համար պետք է ոչ այնքան հասարակության աջակցությունը, որքան արտաքին աշխարհի աջակցությունը»։
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ հայաստանյան ընտրություններում երկու խաղացող կա՝ հասարակությունը եւ արտաքին ուժերը։ Հիմնական խաղացողը դուրսն է՝ Ռուսաստանը եւ Արեւմուտքը, եթե նրանք որոշեցին, որ պետք է ընտրվի Սերժ Սարգսյանը, հանրապետականը կարող է հանգիստ ընտրակաշառք բաժանել:
«Եթե հասարակության 85-ից 90 տոկոսը քվեարկում է գումարով, ապա այդ նման աջակցությունը լինել թե չլինելը արդեն քո քաղաքական ծրագրերից կամ գաղափարներից կախված չէ»,-ասաց նա։
Պարոն Բադալյանը շարունակում է՝ եթե դուրսը խաղադրույք կատարեց Գագիկ Ծառուկյանի վրա, Սերժ Սարգսյանը կպարտվի արժանապատվորեն, առանց ընտրությունները կեղծելու. «Եթե նա կեղծի ընտրությունը, նշանակում է նա ոչ թե Գագիկ Ծառուկյանին է վատություն անում, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ