Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Պետք է գնահատենք Մանկավարժական համալսարանի անցյալը և դնենք զարգացման նոր նպատակներ

Նոյեմբեր 19,2012 20:23

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը:

Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները և մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Այդ համատեքստում, հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով էլ պայմանավորված կլինի այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների հաղթահարումը»:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝  կրթությունն է այն բանալին, որն ապահովելու է մեր երկրի ապագան: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում մանկավարժական համալսարանը ցուցաբերում է լավ առաջադիմություն: Մենք ունենք ազնիվ և պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաև ուսանողներին: Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն և հարգանք է վայելում, ինչը  պարտավոր ենք ամրապնդել»,- նշել է կառավարության ղեկավարը և ցանկություն հայտնել, որպեսզի մանկավարժական համալսարանը լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է Մովսես խորենացու մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ Անանիա Շիարակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

ՀՊՄՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը և ՀՊՄՀ խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930