Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազների արձակուրդն ազդում է Մատաղիսի գործի վրա

Նոյեմբեր 19,2012 19:21

Արդեն 4-րդ տարին է` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում 2003 թվականին զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ մեղադրվում են նույն զորամասում ծառայած 3 երիտասարդներ`27-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը:

Այսօր նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն Երևանից ժամանող դատախազների բացակայության պատճառով այն դարձյալ հետաձգվեց:

Արդեն 2-րդ անգամն է դատական նիստը հետաձգվում նույն պատճառաբանությամբ: Դատախազներից Արտակ Հարությունյանը հիվանդ է, մյուսն էլ մինչև ամսի 28-ը արձակուրդում է: Վերջիններս հիվանդության կամ արձակուրդում գտնվելու մասին համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր չեն ներկայացնում դատարանին, ինչն էլ նիստը վարող դատավոր Հարություն Մովսիսյանի կողմից ընկալվում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Այդուհանդերձ արդեն որերորդ անգամն է դատավորը դատախազների պատճառով ստիպված է լինում հետաձգել նիստը: Այն նշանակվել է ամսի 23-ին, կողմերը պետք է հանդես գան ճառերով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930