Լոռու մարզի Շահումյան գյուղի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանը «Հայփոստ»-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդիկ Խլղաթյանի մոտ ընկերն էր:
«Եթե ես այնտեղ լինեի, այդ վիճաբանությունը տեղի չէր ունենա»,-ասում է նա:
Նրա պատմելով` նույն անձինք երկու օր շարունակ միասին եղել են ջերմ հարաբերությունների մեջ ու փորձել ընկերանալ, բայց չգիտես ինչու վեճ է առաջացել:
«Վրեժխնդրության պահ չի եղել, ընդհակառակը, փորձել են ընկերանալ, ուղղակի գինովցած են եղել, ու դեպքը տեղի է ունեցել: Խորը ցավ եմ ապրում»:
Կարդացեք նաև
Նա հերքում է այն լուրերը, թե ռեստորանը իրենն է. «Որդուս է պատկանում, իմը չէ»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ