Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ ԲՀԿ-ի միակն ու անկրկնելի՞ն

Նոյեմբեր 19,2012 18:51

«Դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է, որը բխում է բացառապես տեղական խնդիրներից եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող անհատի՝ համապատասխան խնդիրները լուծելու իրավասությունների միջեւ զուգահեռներով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ Գյումրիի կառույցի որոշումը:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետը, հայտարարել է, որ թիվ 35 ընտրատարածքում, լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին:

Մինչդեռ օրերս ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը, որն այդ ընտրատարածքում պատգամավորի հավակնորդներից է, հայտարարել էր, որ թեեւ պաշտոնական բանակցություններ չեն եղել, բայց տեղի ընդդիմադիր կուսակցությունները սատարելու են իր թեկնածությունը:

ԲՀԿ տեղական կառույցի այս որոշումը հատկապես ուշագրավ է դառնում ԲՀԿ-ՀԱԿ ներկայիս հարաբերությունների եւ մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների ֆոնին, երբ փորձ է արվում կառավարման համակարգերի շուրջ համատեղ օրակարգեր գտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930