Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ուկրաինա 2012-ի առեւտրաշրջանառությունը նվազել է

Նոյեմբեր 19,2012 18:47

Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը ամրապնդելու նպատակով այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը:

Հայկական կողմից նիստի համանախագահողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս հայտնեց, որ հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը նոր ուղղություններ ու թափ կստանա հանձնաժողովի նիստից հետո:

Դմիտրի Կոլեսնիկովը՝ Ուկրաինայի պետական կոորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահը, անցնող տարում հայ-ուկրաինական առեւտրաշրջանառության ծավալի նվազում արձանագրեց: Նա նաեւ հավելեց, որ առեւտրաշրջանառության ծավալի նվազեցումը այնքան կապ չունի հայ-ուկրաինական հարաբերությունների հետ, որքան աշխարհում կատարվող տնտեսական իրադարձությունների հետ:

Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Ուկրաինայի կողմից համանախագահող Դմիտրի Կոլեսնիկովը նշեց, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները հատկապես աշխույժ էին նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը: Նա ընդգծեց, որ երկրների տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտել Հայաստանի եւ Ուկրաինայի անկախացումից հետո:

Ներկա կողմերը հատկապես կարեւորեցին արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը: «Հնարավորություն պետք է ստեղծվի, որ ուկրաինական որոշ ապրանքատեսակների արտադրության որեւէ ցիկլը կազմակերպվի Հայաստանում՝ լինի դա արտադրական կոպերացիա, թե ավելի սերտ հմագործակցություն ու համագործակցության ավելի բարձր մակարդակ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ու հավելեց, որ Հայաստանում կան համագործակցությանը նպաստող նոր հնարավորություններ՝ մաքսային եւ վիզային ոլորտներում:
Նշենք նաեւ, որ ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ 2011-ի դրությամբ առեւտրաշրջանառության ծավալը կազմում է 243,9 միլիոն դոլար:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930