Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները

Նոյեմբեր 19,2012 17:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին:

Ողջունելով հյուրին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը թույլ կտա բացահայտել չիրագործված մեծ ներուժը և տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և  անհրաժեշտ է  տնտեսական  հարաբերությունները ևս հասցնել այդ  մակարդակին»:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: Դմիտրի Կոլեսնիկովը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության և մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Նշվել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:

Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930