Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարուժան Ոսկանյան. «Չենք կարող մեր ապագան ստեղծել առանց բուժելու անցյալի վերքերը»

Նոյեմբեր 19,2012 17:01

«Գիրքը նկարագրում է 20-րդ դարի հայ ժողովրդի եւ հրեաների ճակատագիրը ու մասնավոր նկարագրությունը: Բոլոր այն մարդկանց մասին է, ով տանջվել եւ ենթարկվել է պատմությանը, եւ ոչ նրանց մասին, ովքեր ապրել են այդ պատմությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում, «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինայի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

Նրա պնդմամբ գրքում հայ ժողովրդի էությունն է՝ զետեղված են հայ ժողովրդի ավանդույթները, կրոնը, սովորույթները, խոհանոցը, գույները, հույսերը, տանջանքները: Հերոսների մեծամասնությունը հայեր են, փայլուն դեմքեր՝ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը եւ այլն.

«Իրական պատմությունը դասագրքերի մեջ գրված չի կարող լինել: Ես պարտվողների մասին եմ գրում, որովհետեւ պարտվողները իրենց հավատքը ունեն: Գիրքս ներողամիտ եւ վրեժխնդրություն պահանջող մարդկանց մասին է: Ես եզրակացության չեմ եկել, քանի որ արվեստը եզրակացություն չի պահանջում, պետք է հարցը բաց պահել, որպեսզի ընթերցողը դատավոր լինի: Գրողը դատախազ կամ դատավոր չէ, նա նկարագրում է փաստերը այնպես ինչպես որ կա»:

Գիրքը թշնամությամբ գրված չէ թուրք ժողովրդի հանդեպ: Գրողը թշնամություն կամ ատելություն չի զգում նրանց հանդեպ, չի փորձել ընթերցողին ճնշել.

«Աչքիդ արցունքները չպետք է խոչընդոտ հանդիսանան, որպեսզի թշնամիդ էլ արցունք տեսնի: Գիրքը թարգմանվել է իսպաներեն, եբրայերեն, ֆրանսերեն, հայերեն»:

Մեզ հետ զրույցում գրողը նշեց, որ կարեւոր է միացնել անցյալն ու ապագան՝ անցյալը միայն անցյալին չի պատկանում, այն նաեւ մեր ներկան է: Մեռյալները մեզ հետ են, նրանք մեռյալներ չեն, իրենք դեռ իրենց իրավունքն են պահանջում.

«Չենք կարող մեր ապագան ստեղծել առանց բուժելու անցյալի վերքերը: Ապագան իմաստուն չի լինի, եթե չվերաբերվի մեր անցյալին: Շատ կարեւոր է, որ նոր սերունդը՝ ուսանողները պետք է տեղյակ լինեն մեր պատմությանն ու անցյալին, որպեսզի կառուցեն ներկան եւ ապագան»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930