Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Վերանյան. Անհաջող արձանների մեկնարկը «Տղամարդիկ» ֆիլմի արձանախումբն էր

Նոյեմբեր 19,2012 16:57

Արվեստագետ Ստեփան Վերանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած վերջերս տեղադրված դյուրաբեկ արձանները խայտառակ երեւույթ են, սակայն դրանք վնասելն էլ բանի նման չէ. «Որ այդ արձաններն անճաշակություն են, ոչ մի խոսք ու կասկած լինել չի կարող, ուղղակի ամոթ է, ես չգիտեմ դա ում պրոյեկտն է՝ քաղաքապետարանի՞, մշակույթի նախարարությա՞ն, թե՞ ինքնագլուխ են արել: Գաղափար չունեմ, բայց որ շատ վատ է, միանշանակ է: Վնասելուն էլ դեմ եմ՝ չի կարելի»:

Պարոն Վերանյանը կարծում է, որ անհաջող մեկնարկը տրվել է «Տղամարդիկ» ֆիլմի արձանախմբով ու Նարդի խաղացողի արձանով. «Ես դեմ եմ նման արձաններին: Դրան ավելացրած՝ հիմա էլ մոզաիկաներ են անում շենքերի վրա, որը նույնպես խայտառակություն է, հիշեցնում է 60-ականների Միջին Ասիան, օրինակ՝ տիկնիկային թատրոնի շենքի վրա կա, դրա հետեւի շենքի: Նաեւ մեր շենքն են կաֆելապատել, ասես հանրային զուգարան լինի:

Քաղաքաշինությունը եւ ընդհանրապես քաղաքային կուլտուրան շատ լուրջ բան է՝ պետք է 7 անգամ չափել, նոր մեկ անգամ կտրել: Դեռ հին հույներից եկած բան է՝ արձան դնելը մեծ պատմություն է, որովհետեւ դա մեծ ազդեցություն եւ նշանակություն ունի: Ախր արձանները ճաշակ ձեւավորող օբյեկտներ են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930