Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով համահայկական գիտաժողով

Նոյեմբեր 19,2012 16:54

«Այսօր աշխարհը դարձել է անկանխատեսելի եւ արագ փոփոխվող, առավել դժվար կառավարելի եւ շատ փոքրացող»,- այսօր նոյեմբերի 19-20-ին Երևանում անցկացվող «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղա­քա­գետ­ների և միջազգայնագետների համահայկական գիտաժողովի կազմակերպչական և նախապատրաստական հարցերի շուրջ խոսեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա պնդմամբ՝ անկախացած ՀՀ-ն արագ եւ դինամիկ փոփոխությունների հորձանուտում կանգնած է համաշխարհային տարածաշրջանային եւ ներքին բազում մարտահրավերների առջեւ: Համաշխարհային մարտահրավերներ են միջազգային ահաբեկչությունը, զանգվածային զենքի տարածումը, բռնությունը: Հատուկ վտանգ են ներկայացնում թմրանյութերի տարածումն ու տարանցումը, մարդկանց թրաֆիքինգը, փողերի լվացումը.

«Այս ամենին գումարվում են տարածաշրջանային մարտահրավերները: Տարածաշրջանում Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է, որը առիթ է փնտրում պատերազմը վերսկսելու համար եւ հոխորտում է էներգետիկ ռեսուրսներ ունենալու պատճառով եվրոպական ընտանիքի անդամ Հունգարիան եւ Ադրբեջանի տխրահռչակ ղեկավարությունը վերջերս մարդկության, նոր սերունդների մեջ նետեց մի նոր կործանարար սերմ՝ արտահանձնելով ու արդարացնելով, ավելին հերոսացնելով, պարգեւներ շնորհելով ՆԱՏՕ-ի նման հզոր ուժային կենտրոնի հովանու ներքո՝ քնած հայ զինվորին կացնահարած վախկոտ ու ողորմելի մարդասպանին»:

Սփյուռքի նախարարի համոզմամբ սա համամարդկային արժեհամակարգին նետված նոր մարտահրավեր է, մարդկության ապագային ուղղված նոր կացնային հարված է.

«Վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանը կազմակերպում են, սերտացնում իրենց կապերը սփյուռքի միջեւ՝ հարվածի հիմնական թիրախ ունենալով սփյուռքահայությանը, փորձելով սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Առանձնահատուկ մարտահրավեր է տարածաշրջանում եւ մարդկության դեմ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մերժումը»:

Համաժողովի նպատակն է նաև քննարկել Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր: Նախատեսվում են մասնագետների խմբերի այցելություններ ՀՀ-ի տարբեր բուհեր և գիտական կենտրոններ` հնարավոր սեմինարներ և հանդիպումներ կազմակերպելու նպատակով:
Հրավիրված էին տարբեր պետությունների գիտահետազո­տա­կան և վերլուծական կենտրոններում աշխատող քաղաքագետներ, վերլուծաբաններ և փորձագետներ, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես տվյալ երկրի քաղաքական համա­կարգի զարգացման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ այդ երկրների համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930