Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Աղքատներին կարթ ենք տալու, ոչ թե` պատրաստի ձուկ»

Նոյեմբեր 19,2012 15:24

2013 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների կողմից բավականին սուր քննադատության ենթարկվեց, սակայն այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այդ քննադատությունները համարեց որպես ընդդիմության պարտք. «Ցանկացած ընդդիմություն իր սուրբ պարտքն է համարում քննադատել տնտեսությունը»: Ընդ որում, որքան էլ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն հայտարարում են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, Գագիկ Մինասյանը վստահ է, որ այն կընդունվի:

Պարոն Մինասյանը եկող տարվա բյուջեն բնութագրեց որպես հավասարակշռված բյուջե, որն ապահովելու է տնտեսական դինամիկ զարգացում:

Հանձնաժողովի նախագահը Գերմանիայում տեղի ունեցած տնտեսական համաժողովում հնչած որոշ ցուցանիշներ ներկայացրեց, ըստ որի, Հայաստանը եվրոպական եւ ԱՊՀ շատ-շատ երկրներից լավ վիճակում է: Օրինակ` շատ եվրոպական երկրներում առկա է բավականին բարձր գնաճ, եւ չեն կարողանում իրենց սոցիալական ծրագրերն իրականացնել, ուստի կրճատում են դրանք, որոշ երկրներում էլ ներդրումների մակարդակը զիջում է նախաճգնաժամային տարիների մակարդակին եւ աղոտ է տնտեսական աճի ցուցանիշը. «0.1 կամ 0.2% աճը լուրջ հաջողություն են համարում: Այս իրավիճակը նաեւ մենք ենք  հաշվի առնում, եւ այս համատեքստում մենք բավականին բարձր տնտեսական աճ ենք ապահովում մյուս տարվա համար: Համաշխարհային տնտեսական աճն այս տարի նախատեսվում է 3.3%, իսկ մյուս տարի` 3.6%, ԱՊՀ երկներում` 4% իսկ մենք` 7% տնտեսական աճ, եկող տարի այն կլինի 6.2%»:

Իսկ թե ի՞նչ կտան այս ցուցանիշներն ու 2013 թ. բյուջեն հասարակ քաղաքացուն, այս հարցին պարոն Մինասյանը սոցիալական խնդիրները լուծելու մի քանի օրինակ բերեց, մասնավորապես սոցիալապես անապահովների համար, ոչ թե «պատրաստի ձուկ» են տալու, այլ` «կարթ են տալու, որպեսզի ձուկն ինքնուրույն բռնեն»: Այսինքն, հանձնաժողովի նախագահի խոսքերով ասած` պիտի աշխատեն անապահով ընտանիքում գտնել աշխատունակ անձ եւ եւ նրանց համար գործ ապահովել եւ հորդորել՝ իրենց աշխատանքով վաստակեն իրենց հացը, եւ պետությունը պատասխանատվություն վերցնի՝ այդ անձանց վերաորակավորել այն մասնագիտությամբ, որը որ շուկան է պահանջում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930