Լրահոս
Օրվա լրահոսը

Analitika. «Վիտալի Կուստով. հայերն ու ուկրաինացիները բազմաթիվ ընդհանուր թշնամիներ ու բարեկամներ ունեն»

Նոյեմբեր 19,2012 15:11

Գերագույն Ռադայի յուրաքանչյուր ընտրություններին հայ համայնքի պատգամավորների քանակն ավելանում է, ինչը վկայում է Ուկրաինայի հասարակությունում համայնքի բարձր մակարդակի ինտեգրման մասին: «Անալիտիկա» լրատվականի հետ հարցազրույցում ասել է «Ֆռազա» թերթի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը:

«Ինձ թվում է, որ բոլոր գործոններից զատ, սա նաև վկայում է Ուկրաինայի բնակիչների հայ համայնքի նկատմամբ վստահության աճի մասին: Ենթադրում եմ, որ հայ համայնքի ազդեցությունը Ուկրաինայում կշարունակի աճել: Եվ դա դրական գործընթաց է, որովհետև հայերն ու ուկրաինացիները պատմական բազմաթիվ ընդհանրություններ, ընդհանուր թշնամիներ ու բարեկամներ ունեն», – ասել է Կուստովը:

Ինչպես արդեն հայտնել է «Analitika»-ն, Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում երեք հայ է հաղթել: Գարեգույն Ռադայի 7-րդ գումարմանը կաշխատեն Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Վիլեն Շատվորյանը, հայտնի գործարար Նվեր Մխիթարյանը և Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավագովը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930