Լրահոս
Օրվա լրահոսը

Еркрамас. «Թուրքական ճամբարներում ողջունելի չէ հայերի ներկայությունը»

Նոյեմբեր 19,2012 14:51

Թուրքիա գաղթող սիրիահայերի թեմային անդրադառնալով` «Երկրամաս» թերթը գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր օգնություն ցույց տալ Սիրիայի բոլոր տուժածներին, այդ թվում հայ համայնքի անդամներին:

Ըստ նրա` Թուրքիայի հինգ սահմանամերձ գոտիներում ստեղծվել են 10-ից ավելի վրանային ճամբարներ, որոնցում գտնվում է ավելի քան հարյուր հազար սիրիացի, այդ թվում մի քանի հարյուր հայկական ընտանիքներ: Սակայն թուրքական ճամբարներում կարծես ողջունելի չէ հայերի ներկայությունը: Միջազգային դիտորդները նշում են, որ Թուրքիայի իշխանությունները մանրամասն դասակարգում են այցելուներին: Թուրք սահմանապահներն ու ճամբարների աշխատակազմը գաղթականներին կրոնական հայացքների հետ կապված ոչ կոռեկտ հարցեր են տալիս, հարցուփորձ են անում բոլորի անձնական կյանքից, սադրիչների են փնտրում, լրտեսության մեջ մեղադրվողներին հետ են ուղարկում Սիրիա:

Անվտանգության նկատառումներից ելնելով`Թուրքիա ժամանող հայերը փորձում են թաքցնել իրենց կրոնական հավատքը, ներկայանում են այլ անուններով, ասում են, որ ռմբակոծության ժամանակ կորցրել են անձնագրերը:

«Թուրքիան, որը սուննի մուսուլմանության քարոզ է անում, գրկաբաց ընդունում է սիրիացի սուննիներին, որոնք իրենց համարում են ալևիների ռեժիմի կողմից նվաստացած ու փրկություն են փնտրում Թուրքիայի կրոնակիցների մոտ» , – թուրքական ընդդիմադիր թերթերից մեկին պատմել է ազգությամբ հայ, Հոմս քաղաքի նախկին բնակիչ Հայխանը, որը հրաժարվել է իր իսկական անունն ասելուց ու դեմքը ցույց տալուց:

Նույնիսկ հայերի ժամանակավոր այցը Թուրքիա, շատ մասնագետներ դիտարկում են  որպես սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը: Մի քանի պահպանողական հրապարակումներում ասվում է, որ վերադառնալով իրենց պատմական հայրենիք, հնարավոր է, որ սիրիահայերը Թուրքիայում թողած իրենց նախնիների հողն ու գույքը հետ պահանջեն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930