Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ ԱՄՆ-ի ընտրությունները մրցակցային էին, ու նրանցում վստահություն կար, ինչը չի կարելի ասել Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին. Հայաստանում ընտրությունները մրցակցային չեն լինելու։ «ԱՄՆ-ի ընտրությունները Հայաստանի համար մեծ փորձ կարող են լինել։ Ես վստահ չեմ, որ Հայաստանի խորհրդարանը օպտիմալ կարող է վարել։ Ու մինչեւ այստեղ բարեփոխումներ չլինեն, վաղ կլինի թեքվել դեպի խորհրդարան: Հայաստանում քաղաքականությունը որոշված է կոնկրետ անձերով։ Քաղաքականությունը վերածված է հայտնիության մրցավազքի։ Բայց մեր նպատակն է բարձրացնել ֆինանսական դեբատների քննարկումների մակարդակը։ Պետք է քաջալերենք ոչ թե անձերին, այլ ինստիտուտներին»,-նշեց Կիրակոսյանը:
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Օբամայի վերընտրվելուց հետո ենթադրվող զարգացումներին, ասաց, որ Հայաստանը չպետք է մեծ փոփոխություններ ակնկալի. «Եթե խոսքը Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է, ապա չպետք է նոր բան ակնկալեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով էլ՝ նախեւառաջ Հայաստանը ինքն իր ուժին պետք է վստահի, ոչ թե օտարներին: ԱՄՆ-ը ներգրավված է բոլոր բանակցությունների մեջ ու կարեւորում է կայունությունը, բայց մենք ավելի շատ ունենք ժողովրդավարության կարիք ու պետք է կենտրոնանանք Հայաստանի վրա»։
Կիրակոսյանը, խոսելով Հայաստանում տիրող քաղաքական զարգացումների մասին, ասաց, որ իրավիճակը վատ է, տիրող օլգարխիկ համակարգը վտանգավոր, հատկապես Հայաստանի տնտեսության համար՝ «Նախկին նախագահի կառավարման տարիներին օլիգարխներն ակտիվացան, բայց պետք է հիշել, որ նա ընդամենը նախկին նախագահ է…»։
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ