Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Կառավարությունը նոր մեսիջ է ուղարկում՝ յոլա գնացեք»

Նոյեմբեր 19,2012 14:21

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2013 թվականի պետական բյուջեն վերջին 4 տարիների ընթացքում  ամենաանհաջող բյուջեն էր:  «Այն ոչինչ չասող բյուջե է, այն հեռանկար չի խոստանում Հայաստանի  ոչ մի քաղաքացու, ոչ էլ՝ պետական ծառայության մեջ գտնվողներին կամ  բիզնեսին:  Այս բյուջեի հետ ծանոթանալուց հետո շատ մարդիկ, որոնք կիսացանկություն ունեին երկրից հեռանալու, ավելի մեծ ցանկություն կունենան հեռանալու: Այսօր Հայաստանի համար հարկավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ՀՀ քաղաքացին մնա Հայաստանում, իսկ այս բյուջեն այդպիսի պայմաններ չի ստեղծում»:

Ըստ նրա, բյուջեում չկա աշխատավարձի բարձրացում, նախորդ տարվա համեմատ էլ կրճատվել են սոցիալական բնագավառի հատկացումները. «Կառավարությունը մեզնով չի հետաքրքրվում ու հերթական անգամ մեսիջ է ուղարկում՝ յոլա գնացեք, ոնց ուզում եք ձեր խնդիրները լուծեք: Հասկացա, որ բյուջեն որպես օրենքով պարտադրանք են ներկայացնում, որ կառավարությունը պետք է աներ,եթե դա չլիներ, այդ բյուջեի ներկայացման անհրաժեշտությունը չկար, որովհետեւ այս բյուջեն նախորդի կրկնության ավելի վատ տարբերակն էր»: Տնտեսագետին զարմացրել է, որ 2013-ին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին,  կառավարությունն այսպիսի բյուջե է ներկայացրել. «Այդ ծրագրով ժողովրդին ուզում է ասել՝ մեզ մի ընտրեք, ես ձեզ պետք չեմ: Այսպիսի մոտեցումներով միայն այդպիսի կառավարություն կարող է լինել, որը չի ցանկանում աշխատել:Այս իշխանության ինչի՞ն է պետք թոշակ ավելացնել կամ ծրագիր իրականացնել: Ավելի լավ է կանխիկ կտա մարդկանց՝ կասի Սերժ Սարգսյանից լավը չկա,  այսօր 5- 10 000 դրամ է տվել, գնացեք սեղան գցեք, նրա կենացն էլ խմեք »:

Պարոն Խաչատրյանը նաեւ դրական գնահատեց ընդդիմության աշխատանքը. «Ընդդիմությունը շատ ուժեղ է ու ավելի կազմակերպված: 5 տարի ընդդիմությունը եւ Ազգային ժողովում եւ Ազգային ժողովից դուրս շատ կազմակերպված աշխատում է, խոսքը ե՛ւ ՀԱԿ-ի,  եւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի  մասին է: Հայաստանում շատ դժվար է  ընդդիմություն լինելը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930