Լրահոս
Օրվա լրահոսը

«36 oն». «Վորոնեժում հայկական պանիր են առգրավել»

Նոյեմբեր 19,2012 13:35

 

 Նոյեմբերի 16-ին Վորոնեժի օդանավակայանում գյուղատնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները առգրավել են երեք խմբաքանակ հայկական արտադրության պանիր: Հայտնում է «36 օն» պարբերականը:

Վերահսկող մարմնից հայտնել են, որ կաթնամթերքի խոշոր բեռը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած ուղևորի մոտ: Ուղեբեռի ստուգման արդյունքում պարզվել է, որ փոխադրվող ապրանքը արտադրվել է Հայաստանում, սակայն առկա չէ ոչ մի ուղեկցող փաստաթուղթ: Օրինակ, պանրի տերը չի կարողացել ներկայացնել փոխադրվող ապրանքի անասնաբուժական անվտանգությունը հաստատող հավաստագրեր:

Վերահսկող մարմնի ղեկավարության խոսքերով Հայաստանը դասվում է այն երկրների շարքում, որոնք դաբաղ և խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունների համար համարվում են անբարենպաստ վայրեր: Այդ պատճառով Հայաստանից կաթնամթերք և մսամթերք տեղափոխելու համար անհրաժեշտ է ունենալ սննդի անվտանգությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

Առգրավված ապրանքը ոչնչացված է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930