Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի խորովածանոցները զգում են Տավուշի փայտածուխի պակասը

Նոյեմբեր 19,2012 13:32

Դիլիջան քաղաքի ծայրամասում, «Հաղարծին» ռեստորանի մոտ եւ Իջեւան քաղաքի ծայրին, «Չըրչռ» կոչվող  տարածքում  ոստիկանական  պահակակետեր են  տեղադրված: Ոստիկանները «Առավոտի» թղթակցին ասացին, որ իրենք  կանգնեցնում են Տավուշի մարզից  դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները, կիսաբեռնատար մեքենաները, ստուգում դրանք եւ բեռների փաստաթղթերը: Տավուշցի վարորդները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ այդ պահակակետերը տեղադրվել են նոյեմբերի 7-ից: Նախկինում  Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում, մայրուղու եզրին եղել են ոստիկանական երկուական պահակակետեր, հիմա ` մեկական: Ոստիկանները կանխում են մարզից  ոչ միայն փայտանյութի, այլեւ փայտածուխի տեղափոխումը Երեւան: Երեւանի խորովածանոցներից մեկի տերը, ով ծագումով Տավուշի մարզից  է, դժգոհել է, որ փայտածուխի խիստ պակաս է  զգում, ինքը հազիվ կարողացել է տաքսիի բեռնախցիկում մի քանի պարկ փայտածուխ տեղավորելով`  հասցնել Երեւան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930