9 տարվա ազատազրկման դատապարտված մանկավարժ, նկարչուհի Սիլվա Ասատրյանն այլեւս ազատության մեջ է:
Նա դատապարտվել էր երկարատեւ ազատազրկման՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Նա 8 ամիս պահվեց Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 6 տարի 10 ամիս իր պատիժը կրեց ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Կարդացեք նաև
Անազատության մեջ գտնվելով՝ Ս.Ասատրյանը մասնակցեց բազմաթիվ ցուցահանդեսների, գրում էր հոդվածներ դատապարտյալ կանանց պրոբլեմների մասին, իսկ մեկուսարանային տարիներին թարգմանել է եւ կհրատարակի Ջերրի Կաշլյայի «Ուղեղի լվացքի մեքենա» հոգեբանական գիրքը:
Այն նախատեսում է դատապարտյալների համար:
Հիշեցնենք, որ Սիլվա Ասատրյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ իրեն ապօրինի տեղաշարժվելու իրավունքից զրկելու դրվագով: