Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Star. «Բեյրութի հայկական վարդագույն տունը»

Նոյեմբեր 19,2012 13:10

Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասի նեղ փողոցներում գտնվող վարդագույն տանը կտոր առ կտոր կուտակվել է հայկական մասունքների ժառանգությունը: Գրում է «Դեյլի սթար» թերթը:

Հնամաշ, բայց աշխատունակ իլիկը դրված է նեղ պահեստի ծայրում, նրա մաշված շրջանակը ժամանակավոր հանգստի է անցել 60 տարի աշխատելուց հետո:

Հայկական գորգերը կախված են ճաշասենյակում, որոնց կողքը` ձեռքով պատրաստած պայուսակներ են, որոնց մեջ ավելի քան 100 տարի առաջ հայ վանականները աղ էին լցնում և ուխտագնացություններին հետները վերցնում:

Այդ տան գրեթե բոլոր իրերը, սկսած անձեռոցիկի վրա դրված ձեռքով պատրաստված նուռից, իրենց պատմություններն ունեն, որոնք բոլորը հիշում է Արփի Մանգասարյանը:

Մանգասարյանը տան տիրուհին է, ամսվա վերջում նա իր տան դռներն է բացելու հայկական մշակույթին և արհեստներին նվիրված «Պատկեր» ծրագրի համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930