Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային անվտանգությունը շարունակաբար ամրապնդվում է

Նոյեմբեր 19,2012 13:03

Սույն թվականի նոյեմբերի 19-20-ը Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը:

Համաժողովին ելույթով հանդես եկավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադարձ կատարելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես` արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին: Արթուր Բաղդասարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները, մասնավորապես` համագործակցությունը Եվրոպական և այլ միջազգային անվտանգության, քաղաքական ու տնտեսական կառույցների հետ, ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, այդ թվում` ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում, գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը:

Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող 3 հիմնական խնդիրները. «Առաջին հերթին ռազմական անվտանգության ապահովումն է: Պետությունը պետք է իր ռազմական և քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը` երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը սոցիալական և դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն»:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ այս ուղղությամբ կատարված և կատարվելիք խնդիրներին, ինչպես նաև ներքին անվտանգության հարցերին, այդ թվում` բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում. «Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդումը: Դա նպաստում է մեր երկրի համընդգրկուն անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը»,- իր խոսքը եզրափակեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ելույթում Արթուր Բաղդասարյանը անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սիրիահայերի անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային այլ հիմնախնդիրների:

Համաժողովին ելույթներ ունեցան նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և այլոք: Ելույթներում լայն անդրադարձ եղավ Հայաստանի անվտանգության խնդիրներին առնչվող տարաբնույթ հիմնահարցերի:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930