Նոյեմբերի 16-ին Իջեւան քաղաքում 42-ամյա տղամարդը մահացել է իրեն պատկանող «Ժիգուլի» ավտոմեքենայի շարժիչի շմոլ գազից: Տղամարդը ծագումով լինելով Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղից` վարձով բնակվում էր Իջեւանում: Պետավտոտեսչությունից տեղեկացանք, որ նրա մահվան կապակցությամբ քննություն է անցկացվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: