Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Ինձ հեչ հետաքրքիր չէ, թե որ մի անհաջողակը փետրվարին կդառնա առաջին դեմք»

Նոյեմբեր 19,2012 12:27

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կանխատեսմամբ` առաջիկա նախագահական ընտրություններում  նախագահի թեկնածուները կլինեն ՀՀԿ-ի, Ժառանգության , եւ  ԲՀԿ-ի ղեկավարները: «Կարծում եմ՝ կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձր վարկանիշն ինքը ունի, ու անտրամաբանական է, որ նա չառաջադրվի: Ինչ վերաբերվում է Դաշնակցությանն ու  ՀԱԿ-ին, նրանց մեջ կառաջանա  միտում  կոնսոլիդացվել մի կոնկրետ բեւեռի ու կոնկրետ  ծրագրի շուրջ, ու չեմ բացառում, որ լինի Գագիկ Ծառուկյանը»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ հակադարձեց. «Մեր քաղաքական վերնախավում չկա կոնսոլիդացնող անձ, բոլորը պառակտող են, որովհետեւ իրենց հետ չեն բերում ապագայի տեսլականը, անկախ նրանից, թե որ ազգանունն է, որ կուսակցությունում»: Ըստ նրա` քաղաքական դաշտը կառավարման իմաստով դարձել է անհաջողակների փակ ակումբ. «Ու ինձ հեչ հետաքրքիր  չէ, թե որ մի անհաջողակը փետրվարին կդառնա առաջին դեմք, գալու է մարտը, ու մենք էլի խնդիր ենք ունենալու»:

Հարցին, թե  խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առաջարկությունը կարո՞ղ է   համախմբել  քաղաքական ուժերին, պարոն Մեսրոբյանը պատասխանեց, թե չի կարծում, որ ընդդիմությունն է նման բան առաջարկել. «Եթե կա առեւտրի սեղան, ու տարբեր մասնակիցներն իրենց շահերն են առաջ բրդու, եւ ինչ-որ մեկը մյուսի հետ չի համաձայնում, չստացվեց, թե ընդդիմադիր են: Հետո ՝ Հայաստանում ո՞րն է ավելի լավ՝ խորհրդարանականը, թե՞ նախագահական համակարգը, ասեմ՝ Հայաստանում հիմա ամեն ինչ վատն է լինելու, որովհետեւ 91 թվականից մեր կառավարաման բուրգի վերեւում հայտնվեցին  ազգի ոչ լավ ներկայացուցիչները, իսկ նրանք վատ կառավարիչներ են: Հետեւապես վատ վարորդին զապառոժեց մեքենայից նստեցնեք Բենթլի, էլի վատ արդյունք է լինելու, կապ չունի ինչ համակարգ է»:

Քաղաքագետն էլ հավելեց, որ խորհրդարանական ընտրություններից սպասելիքներ չունեն ու կիսակենցաղային ընտրություններ են ընկալում. «Եթե փոխենք գլխավոր քաղաքական ընտրությունները , մարդկանց վերաբերմունքը կփոխվի»: Բայց պարոն Բոզոյանը չի կարծում, որ խորհրդարանական կառավարման  համակարգը երբեւէ կհամախմբի քաղաքական բոլոր ուժերին:

Արփինե  ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930