Մարլին Էդոյանը և իր ծնողները ծնվել են Լիբանանում, բայց նրանք իրենց հայկական արմատներին երբեք չեն դավաճանել: Գրում է «Մոնրեալ գազետ» թերթը` անդրադառնալով ռեժիսոր Մարլին Էդոյանի Հայաստանի մասին նկարահանած «Արմենի պատկերը» վավերագրական ֆիլմին:
Այս ֆիլմում Էդոյանը ժամանում է իր հայրենիք, որը երբեք չի տեսել և մոտակա երկները, որտեղ հայկական համայնքներ կան: Նրա հետ զրուցած մարդիկ բարեկամական են և հյուրընկալ:
Կյանքը դժվար է շատերի համար, գործազրկության մակարդակը բարձր է: Շատերը վատ ատամներ ունեն, որովհետև փող չունեն, որ սարքել տան: Ծեր մարդիկ ասում են, որ իրենց երեխաները գնացել են Ռուսաստան, Վրաստան և նույնիսկ ԱՄՆ և ասում են, որ ավելի լավ է արտասահմանում հացի փող աշխատել, քան սեփական երկրումդ սովից մեռնել:
Կարդացեք նաև
Երիտասարդ տղամարդն ասում է. «Մենք ծրագրեր ունենք, բայց դրանք այստեղ իրականացնելը դժվար է: Այս վայրը հետընթաց է ապրում: Հեռանալը գլուխդ պահելու միակ միջոցն է»:
Բայց մի մարդ, որը փոքր ֆերմա ունի, ասում է, որ ոչ մի տեղ էլ չի ուզում գնալ, Ռուսաստանն իր համար չէ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ