Թուրքիայի Քեմեր քաղաքում նրանց միջեւ կայացած հանդիպումը վերածվել է իսկական զանգվածային ծեծկռտուքի: «Regnum»-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ երբ հաշիվը եղել է 53:3՝ հօգուտ հյուրընկալողների, խաղադաշտում կրքերն այնքան են սրվել, որ թիմերը բանակ կազմած հարձակվել են միմյանց վրա ու սկսել անխնա իրար ծեծել: Արդյունքում, առնվազն հինգ մարզիկ հոսպիտալացվել է: Կատարվածից հետո Ռեգբիի եվրոպական ասոցիացիան արդեն իսկ արձանագրված հաշվով հաղթանակը շնորհել է Թուրքիայի հավաքականին, որը դրա շնորհիվ 3-րդից բարձրացել է 2-րդ դիվիզիոն:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ