Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները հատկապես շատ են սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում (տեսանյութ)

Նոյեմբեր 19,2012 10:49

Գյումրու անօթևան և սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները:

Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն ճանաչված չէ: Շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած ալիմենտ չեն ստանում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված գյումրեցի Պետրոսյանների ընտանիքի մասին է: Նրանց 4 աղջիկներից երկուսը` 19-ամյա Գայանեն և 23-ամյա Արմենուհին, երկու տարի առաջ ամուսնացել են Հայաստանի հեռավոր գյուղերից մեկումում, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից մեծը` Արմենուհին իր 10 ամսական երեխային պահելու միջոցներ չունի, քանի, որ չի ստանում ոչ միայն սոցիալական նպաստ, այլ նաև երեխային հասանելիք ալիմենտը: Իսկ մյուս աղջիկը ` Գայանեն հիվանդ է, սակայն միջոցներ չունենալու պատճառով բուժում չի ստանում:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930