Լրահոս
Օրվա լրահոսը

Քույրը դանակով սպանել է եղբորը

Նոյեմբեր 18,2012 23:16

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացած անձ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը դանակի մի քանի հարվածով սպանել է իր եղբորը՝ 45-ամյա Գարեգին Ավետիսյանին:
Այս պահին քննչական խումբը նշված սպանության վայրում, որը վագոն-տնակ է, առգրավում է հանցագործության գործիք դանակը, իսկ դատաբժիշկը դիակի նախնական զննում է կատարում: Արդեն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Վանաձորի ոստիկանները եղբորը սպանած քրոջը տեղափոխեցին ոստիկանության Վանաձորի բաժին:

Ըստ Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930