Չնայած Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մասնակից պատվիրակությունների պաշտոնական դիմավորումն սկսվելու է նոյեմբերի 25-ից, այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Aravot.am-ին տեղեկացրեցին, որ երեք երկրների հավաքականներ արդեն ժամանել են եւ այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքներն անցկացնում են Աբովյան քաղաքում: Դրանք են՝ Ֆրանսիան, Հունաստանը եւ Վրաստանը: Նախատեսվում է, որ ժամանակից շուտ կժամանի նաեւ Ռուսաստանի թիմը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ