Անգլիական Սանտոն Բրիջ քաղաքում կայացել է փորձառու սուտասանների ամենամյա համաշխարհային առաջնությունը: Հետաքրքիր է, որ փաստաբաններին ու քաղաքական գործիչներին արգելվում է մասնակցել այս առաջնությանը, քանի որ նրանք գերազանց են տիրապետում ստելու հմտություններին: Առաջնության մասնակիցները պետք է 5 րոպեում հորինեն համոզիչ ու մեծ սուտ և ում սուտը արժանանա ժյուրիի անդամների հավանությանը, նա կճանաչվի հաղթող: Այս տարօրինակ ու հետաքրքիր առաջնությունն անցկացվում է 19-րդ դարի անգլիացի կոմս Ուիլ Ռիթսոնի հիշատակին, ով հայտնի էր իր աներևակայելի ստերով։
Գերմանացի Մայքլ Կոպը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 18-ամյա երիտասարդը կարողացել է 26 վայրկյան շարունակ ատամի խոզանակի վրա պտտացնել բասկետբոլի գնդակը:
Բրիտանացի 32-ամյա ջութակահար Բեն Լին ճանաչվել է աշխարհի ամենաարագ ջութակահարը: Նա կարողացել է ընդամենը 58.03 վայրկայնում էլեկտրական ջութակի վրա նվագել հանրաճանաչ ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» ստեղծագորությունը: