Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստեն Ստյուարտի և Ռոբերտ Պատինսոնի սիրո պատմությունը

Նոյեմբեր 18,2012 18:18

Քրիստեն Ստյուարտ և Ռոբերտ Պատինսոն. հանրության կողմից սիրված, Հոլիվուդի ամենաքննարկվող զույգերից մեկն է: Նրանց սիրո պատմությունը սկսվեց «Մթնշաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռոբերտը բազմիցս նրան հրավիրել է միասին զբոսնելու, սակայն գրեթե միշտ մերժում է ստացել,  մի անգամ՝ նկարահանումներից մեկի ավարտի ժամանակ, Քրսիտենը նամակ է ստանում, որտեղ Ռոբերտը հրավիրում է միասին պաղպաղակ ուտելու. « Բոլորս անչափ հոգնած էինք, մտածեցի՝ եթե այս անգամ էլ մերժեմ այս տղային, նա ինձ իսկական վամպիրի տեղ կդնի»:
Հենց այստեղից էլ սկսվեցին զույգի սիրային հարաբերությունները, որոնք առանց որևէ սենսիացիայի շարունակվեցին 3 տարի: Եվ ահա մամուլում հայտնվում է սկանդալային լուսանկար: Քրիստենը դերասանին դավաճանում է 41 ամյա ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ, որն ամուսնացած է եւ ունի երկու երեխա:
Քրիստենը հայտնվում է անելանելի վիճակում: Նա չի կարող հերքել մամուլում շրջանառվող լուրերը: Քրիստենը ստիպված է եղել հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ: «Ռոբն ինձ համար ամենաթանկ մարդն է, ես նրան շատ եմ սիրում ու հարգում: Շատ եմ ցավում, որ նրան ցավ եմ պատճառել»:
Ռոբերտը շտապում է լքել դերասանուհուն: Նրանց «ճանապարհները բաժանվում են»: Նույնիսկ «Կոսմոպոլիս» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպիչները Քրիստենին թույլ չեն տալիս ներկա գտնվել և մասնակցել երեկույթին՝ մտավախություն ունենալով, որ Քրիստենը կսկսի Ռոբերտի հետ պարզել հարաբերությունները և կփչացնի երեկոն: Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է:
Որոշ ժամանակ անց Ռոբերտը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում. «Ես շարունակում եմ սիրել Քրիստենին, չնայած նա խոցել է իմ սիրտը, սակայն դա չի խանգարի իմ կյանքից շրջել այս տհաճ էջը եւ ներել ընկերուհուս»,-լրագրողներից մեկի հետ զրույցում ասել է նա:
Իր հերթին Քրիստենը բազմիցս փորձել է արժանանալ Ռոբերտի ներողամտությանը: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ, որը տևել է մոտ մեկ ու կես ժամ, Քրիստենը լացելով խնդրել է ներել իրեն: Ինչպես երևում է, Ռոբը չի դիմացել ընկերուհու արցունքներին, ներել է նրան՝ առաջ քաշելով մի քանի նախապայման, որոնցից մեկի համաձայն՝ նկարահանումներից հետո ամբողջ ազատ ժամանակը նրանք պետք է անցկացնեն միասին:
Զույգը վերսկսել է իրենց հարաբերությունները:Սակայն եթե նախկինում լրատվամիջոցները՝ մասնավորապես Ok ամսագիրը, անըդհատ անդրադառնում էր նրանց հարսանիքին, ապա այդ մասին լուրերը կարծես թե սառչում են: Շշուկներ են տարածվում այն մասին, որ Պատտինսոնը այլևս չի վստահում զուգընկերուհուն և շատ սառն է նրա հանդեպ: Սակայն շուտով սառույցը կարծես կոտրվում է: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջերս զույգը միասին ճաշել է Graydon Carter-ի Beatrice-ում, որտեղ ներկա են եղել նաև լրագրողներ: Այստեղ Ռոբերտը բազմիցս ցուցադրել է իր ջերմությունը և փորձել է համբուրել Քրիստենին:
Սակայն Ռոբերտի հարազատներից ու ընկերներից շատերը առ այսօր համոզում են դերասանին խզել հարաբերությունները Ստյուարտի հետ՝ ասելով, որ նա նրան խաբել է ու դա կարող է նորից կրկնվել:
Նշենք, որ ըստ Forbes ամսագրի՝ համատեղ առավելագույն հասույթ ունեցող հայտնի զույգերի ցուցակում զույգը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 1 տարվա ընթացքում նրանք վաստակել են 20-ական մլն դոլար:

Պատրաստեց Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930