Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համացանցի դժգոհությունների մասին

Նոյեմբեր 18,2012 15:21

Նախորդ նյութերից մեկում անդրադարձ էր եղել քաղաքական գործիչների ակտիվությանը ֆեյսբուքում, պարզվում է խոսակցություններն այդ թեմայի շուրջ դեռ չեն դադարել: Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հայտնել է իր կարծիքը` խնդրանքի տեսքով դիմելով Մենուա Հարությունյանին, ով ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր, որ «Պաշտոնյաները պետք է օրինակ վերցնեն Արմեն Աշոտյանից, Տարոն Մարգարյանից և Կարեն Ավագյանից»: «Չեմ ուզում վիճել այս թեմայի շուրջ, քանզի բազմիցս ասել եմ, որ պաշտոնյան և առհասարակ աշխատող մարդն աշխատանքի ժամին պետք է աշխատի, որ դեմոկրատ և հասանելի թվալու համար բավարար է այցելության ժամեր սահմանել, քանզի մեր ազգի միայն 6 տոկոսն է Ֆեյսբուքում: էլ չեմ ասում, որ դա նաև պետական անվտանգության խնդիր է: Ու ամենակարևորը, Մենուա ջան, բացիր նայի, թե քանի հոգի է կարդում քո նշած մարդկանց գրառումները, հանիր այդ թվից ՀՀԿ անդամներին, ՀՀԿ ֆեյք էջերը և տես՝ ինչ է ստացվում…”, – գրել է Ալեն Սիմոնյանը:

Իսկ Մենուա Հարությունյանն էլ անդրադարձել է ուսանողության օրվան, գրելով. «Երեկ ՀՀԿ-ն նշեց ուսանողության օրը, այսօր ԲՀԿ-ն է նշում, վաղը միգուցե ՀԱԿ-ը կնշի, մյուս օրը Դաշնակցությունը և այդպես շարունակ: Միգուցե ճիշտ կլիներ ուսանողության տոնը չքաղաքականացնե՞լ»

Լրատվամիջոցներն ու նրանց տարածած տեղեկությունները հաճախ են դժգոհությունների արժանանում, և ֆեյսբուքում հաճախ են գրառումներ նկատվում հենց այդ թեմայով, այս անգամ էլ Դիլանյան Զարն է արտահայտվել. «Լրատվամիջոցների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ԱԺ-ում մի նյութ ավել գրելու համար կամ «քերելու» համար, սկանդալապաշտ են դարձել` «Հարգելի» տգետ «լրագրողագողական» «թայֆա», որ ԱԺ-ում մարդ եք փնտրում, որ մի ամիս «վրան փող աշխատեք», որ էդ մարդու մի սայթաքումի վրա ծիծաղեք, ավելի լավ է ուշադիր եղեք Աժ-ում ընթացող քաղաքական իրադարձություններին: Թե չէ Ձեր նյութերով դեգրադացնում եք ոչ միայն հասարակությունը, այլև ձեզ…,որակազրկում եք լրագրողի անունն ու պատիվը… », – գրել է նա:

Չի կարող լինել շաբաթ` առանց ֆեյսբուքյան դժգոհության 🙂 դե մենք սիրում ենք դժգոհել էլի J «Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այն, ինչ դուք տեսնում եք ձեր News Feed-ում, որոշում է հենց Ֆեյսբուքը, այլ ոչ թե դա ձեր ցանկությունն է: Այսինքն՝ Ֆեյսբուքն է Ձեր փոխարեն որոշում, թե ի՞նչ նորություններ դուք տեսնեք, իսկ ինչը՝ Ո՛Չ: Այդ իսկ պատճառով դուք կարող եք տեսնել տարատեսակ«դեբիլություններ»… Մի՛ զարմացեք, քանի որ Ֆեյսբուքը կարծում է, որ դա ձեզ հետաքրքրում է… Առաջարկում եմ բոյկոտել Ֆեյսբուքին…», – առաջարկության հեղինակն էլ Ալբերտ Ունուսյանն է:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930