Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր խմբում «ծանոթի կարգով» ոչ մի բան չի լինում». Ֆեյսբուքյան խումբը փորձում է պատասխանել շատ հարցերի

Նոյեմբեր 18,2012 15:09

Ֆեյսբուքահայերի մեծ մասը տեղյակ  «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբից: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն «Ինձ պետք չի, բայց լավ բանա» խմբի շարունակությունն է: Երկու խմբերի ներկայիս ադմինիստրատորը Անդրանիկ Ազիզբեկյանն է: Նա մեզ պատմեց, որ առաջին խումբը ստեղծվել է մոտ 3-4 տարի առաջ: Իմաստը` միմյանց օգնելն էր: Ենթադրենք` դուք ունեք ինչ-որ իր, որը Ձեզ այլևս պետք չէ և չեք ուզում դեն նետել այն, ապա կարող եք տալ մեկին, ով դրա կարիքն ունի: Ադմինի խոսքով, խմբի անդամների քանակը շատանալուն պես նկատվել է`մասնակիցները սկսել են «ուզել» այս կամ այն իրը: Նրանց թիվը օր օրի ավելացել է, մինչդեռ խմբի իմաստը` նվիրելն էր: Սա էլ հաշվի առնելով` որոշվել է ստեղծել այլընտրանքային խումբ` «Ինձ պետք ա էսինչ բանը»:

«Կարող ենք համոզվել նրանում, որ մենք` հայերս, ավելի շատ «ուզող» ազգ ենք, քան «տվող»: Թեկուզ եթե նայենք 2 խմբերի մասնակիցների քանակին, ապա «ուզողների» խմբի մասնակիցների քանակը 2 անգամ ավել է`6424 հոգի, չնայած որ այն ստեղծվել է բավականին ուշ»,- ասաց Ազիզբեկյանը: Նա նշեց, որ խմբերի ստեղծող-հիմնադիրը ինքը չէ` գաղափարը պատկանում է Շուռ Դաբավոգին: Վերջինս խմբում գրել է` ժողովուրդ ջան, ես ժամանակ չունեմ խմբին հետևելու համար, ո՞վ է ցանկանում ադմին լինել: Անդրանիկ Ազիզբեկյանն էլ ցանկացել է ու մինչ այսօր կատարում է իրեն վստահված գործը: Ասում է, որ ադմինությունն իրենից շատ ժամանակ չի խլում: Մասնագիտությամբ ծրագրավորող է ու դա պարտադրում է իրեն օրվա մեծ մասը լինել համակարգչի առջև: Իսկ եթե համակարգչի մոտ է, ուրեմն Ֆեյսբուքում է:
ֆեյսբուքցիների մի զանգվածը, ովքեր տառապում են «Լայք» կոչվող հիվանդությամբ, «Ինձ պետք է էս ինչ բանը» խմբում չեն կարող խնդրել էջին կամ նկարին լայք անել. խմբի կանոնադրությունը թույլ չի տալիս: Սակայն դա միակ արգելքը չէ:
«Իմ դուրը չի գալիս, երբ մարդիկ սկսում են «կեղտոտել» իրենց շուրջ: Իսկ մենք շատ ենք սիրում մեզ փնթի պահել: Այդ փնթիությունները վերջ տալու համար ստեղծվել է կանոնադրություն, որի հեղինակը ես եմ: Տհաճ կլինի մտնել խումբ ու տեսնել, որ մեկը ավտոտնակ է վաճառում, մյուսը` խնդրում է լայք անել, որ մրցույթը հաղթի, կամ շտապ փող է պետք: Փորձում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ խմբի անդամը հաճույքով օգտվի խմբից: Մեր խմբում «ծանոթի կարգով» ոչ մի բան չի լինում, կանոնները խախտելուն պես հեռացվում են խմբից»,- ասում է խմբի ադմինիստրատորը: Ազիզբեկյանի խոսքով, հեռացման դեպքեր եղել են:
Նա նկատել է, որ մասնակիցների մեծ մասին «KdWin» է պետք: Ինչպես ասում է` մերոնք Գուգլից օգտվել չեն սիրում. Իրենց անհրաժեշտ տեղեկատվության մասին գրում են խմբում, իրենց փոխարեն մեկը փնտրում է ու տեղեկացնում: Ըստ նրա, գրառումների մեծ մասի պատասխանը հնարավոր է իմանալ համացանցից եւ իմաստ չունի, որ խմբում նման բան հարցնեն: Սակայն շատ օրիգինալ հարցեր էլ են պատահում: Օրինակ` մի օրիորդ տանը կորցրել է իր հեռախոսը ու խմբում հարցրել` ինչպե՞ս կարող է գտնել, երբ հեռախոսի ձայնն անջատված է:

Պատասխան է ստացել` զանգել հեռախոսին, այդ ընթացքում ձեռքի մեջ պահելով բարձրախոս` որպես ռադար: Մագնիսական դաշտը կստիպի դինամիկին անդուր «տզզալ»:
«Ինձ պետքա էսինչ բանը» խմբի ադմինը չի պատրաստվում փոփոխություններ իրականցնել խմբում: Կարծում է, որ դրա կարիքը չկա, ասում է` ինչ որ պետք է, իրենք ունեն:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930