Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբը կուտակելու ստորգետնյա համակարգ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 18,2012 13:55

Հիշեք, թե ինչ տեսք ունեն աղբի պահոցները ձեր բակում: Որոշ տեղերում դրանց հնարավոր չէ մոտենալ առանց հակագազի: Այդ պահոցներում երբեմն փոքրիկ հրդեհներ են առաջանում, այնտեղ վխտում են առնետներ եւ քամին աղբը ցիրուցան է անում տարածքում: Ռուս բլոգեր zyalt-ը, որը իրականացնում է «Քաղաքային նախագծեր» ծրագիրը՝ ցուցադրում է, թե ինչպես է այդ խնդիրը լուծվում արտերկրում: Հիմնական լուծումը հետեւյալն է՝ աղբի պահոցները պետք է անցնեն գետնի տակ: Վերեւում պետք է մնա միայն աղբահավաքը: Երբ գալիս է աղբատար մեքենան՝ պահոցները բարձրացվում եւ դատարկվում են: Այնպես՝ ինչպես տեսանյութում:

Իսկ վերեւում ամեն ինչ մաքուր է եւ կոկիկ:

Ոչ մի հոտ չկա, ոչինչ չի հոսում ճանապարհով եւ փտում՝ արեւի ներքո:

Կան աղբի տարբեր տեսակ պահոցներ՝ օրինակ, ապակու, թղթի կամ կենցաղային թափոնների համար:

Ընդհանուր առմամբ՝ ահա այսպիսի տեսք ունեն այդ պահոցները:

Եվ այսպես են դրանք բարձրացվում:

Աղբի պահոցն օգտագործելու հնարավորությունը կարող է լինել քարտային, որպեսզի միայն շենքի բնակիչները կարողանան օգտագործել դրանք: Սա կարեւոր է այն դեպքում, եթե աղբահավաքման ծառայությունը վճարովի է, եւ բնակիչները չեն ցանկանում հավելյալ վճարել:

Եվ «նորաձեւության» վերջին ճիչը՝ արեւային մարտկոցներով գործող աղբի պահոցներ: Դրանք մամլում են աղբը՝ առանց օգտագործելու էլեկտրոէներգիա:

Ընդ որում՝ պահոցին կարող է միացված լինել վճարման համակարգ: Եվ այդ դեպքում շենքի բնակիչը կարող է վճարել միայն իր թափած աղբի համար: Համակարգն անգամ կարող է կշռել աղբը եւ գնահատել այն: Ահա այսպիսին է աղբահավաքման ապագան:

Ստորգետնյա պահոցների առավելություններն ակնհայտ են՝ դրանք չեն փչացնում փողոցի տեսքը, դրանք հեշտ է սպասարկել, դրանցից հոտ չի գալիս, դրանք չեն «գայթակղում» թափառաշրջիկներին ու կենդանիներին: Աղբի պահոցները կարող են անգամ զարդարել բակը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930