Հայաստանցի գերծանր քաշային ծանրորդ Հայկ Հակոբյանին, որն Էյլաթում ուսանողների աշխարհի առաջնությունում միայն անձնական քաշի պատճառով չարժանացավ չեմպիոնի տիտղոսին, ամենայն հավանականությամբ նույն քաղաքում անցկացվելիք Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում եւս հանդես գալու հնարավորություն կընձեռվի, որպեսզի նա ցուցադրի իր իրական հնարավորությունները:
Նոյոմբերի 14-ին Aravot.am-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասել էր, թե Հայկը պատրաստ էր հաղթել, եթե վերջին ուսումնամարզական հավաքից նրան ստիպողաբար չտանեին բանակի մարզական ակումբ՝ փաստորեն ամենավճռական պահին զրկելով մարզվելու հնարավորությունից:
Մեր տեղեկություններով Հայկը ներկայումս 23 տարեկանների հավաքականի կազմում գտնվում է ուսումնամարզական հավաքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ