Նոյեմբերի 29-ին Իսրայելի Էյլաթ քաղաքը կրկին կդառնա աշխարհի երիտասարդ ծանրորդների հավաքատեղի: Մեկ շաբաթ առաջ այնտեղ ավարտվեց ուսանող ծանրորդների աշխարհի 3-րդ առաջնությունը, իսկ հիմա իրենց հարաբերությունները որոշելու են Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնության մասնակիցները:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այդ տարիքային խմբերի Հայաստանի հավաքականներն սկսել են նախապատրաստվել այդ մրցմանը: Նրանք ուսումնամարզական հավաքներն սկսել են Աբովյան քաղաքում: 20 տարեկանների թիմում մարզվում են 10 թեկնածուներ, իսկ 23 տարեկանների հավաքականում՝ 9: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են նաեւ երկու աղջիկներ՝ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը (20 տարեկաններ) եւ +75 կգ քաշային Նաիրա Հարությունյանը (23 տարեկաններ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ