Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող շախմատի Ֆուջեյրայի բաց առաջնությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը հինգ տուրում հիսուն տոկոսանոց արդյունք են ցույց տվել՝ իրենց անվան դիմաց գրանցելով 2,5-ական միավոր: Զավենն ընթանում է 28-րդ հորիզոնականում, Տիգրանը՝ 32-րդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ