Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը, որի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից մանրամասն ներկայացվեցին իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները:
Տեղի ունեցավ երկկողմ քննարկում: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ «Օրինաց երկիրն» իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո: