«Ֆիլմ Թրիթ» հանդեսը գրում է Ֆրանսիացի ռեժիսոր Մեթյու Զեյթինջիօղլուի ֆիլմի մասին, որը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու մասին է, և ռեժիսորն էլ 1915թ. ցեղասպանությունից փրկվածի ժառանգ է:
Հանդեսը գրում է, որ Զեյթինջիօղլուն բավական տարօրինակ կերպ է անդրադարձել հարցին` նա մեկնել է Թուրքիա ազգությամբ լեհ իր կնոջ Աննայի հետ, որը գիդի ու լրագրողի դեր է կատարել, իսկ ինքը ֆոտոխցիկով նկարահանել այդ ամենը: Աննայի հարցազրույց վերցնելու որակները դեռ պետք է կատարելագործվեն (նա բավական երկար ժամանակ է ծախսում ինֆորմացիա կորզելու թուրքերից, որոնք հազիվ են խոսում անգլերեն), նա շատ ավելի հանգիստ է, երբ Ստամբուլը վայելող զբոսաշրջիկի դերի մեջ է:
Ֆիլմի ընթացքում երևում են անիմացիաներ, որոնք պատմում են, թե ինչպես են Զեյթինջիօղլուի հարազատները փրկվել ցեղասպանությունից: Ֆիլմում շեշտը դրված է Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստը մերժելու վրա և ներկայացված է Թուրքիայի քարոզից մի դրվագ, որի պնդմամբ հայերը Թուրքիայից տեղահանվել են առանց մարդկային մեծ կորուստների:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ