Ամենից շատ թվով ուտեստներ մեկ սեղանին հայտնվել են չինական Ուհանու քաղաքում, չինական նոր տարվա տոնակատարության առիթով: Սեղանին դրված խորտիկների քանակը հասել է 8146-ի:

Իսպանիայի Սենատի որոշմամբ` այսուհետ Իսպանիայում ամուսնալուծվող զույգերը ստիպված կլինեն դատարանին վճարել 1280 եվրո:
Մեծ Բրիտանիայում գտնվող չինական ռեստորաններից մեկում պատվիրված սնունդը մինչեւ վերջ չուտելու դեպքում այցելուն ստիպված կլինի 20 ֆունտ ստերլինգի տուգանք վճարել: Ռեստորանի դռան վրա անգամ հատուկ ցուցանակ է փակցված, որում զգուշացվում է այցելուներին ռեստորանում գործող արատասովոր կանոնի մասին:

ԱՄՆ-ում այսօր աճուրդի են հանվել Չարլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը: Աճուրդի կազմակերպիչները ակնկալում ենլավ պահպանված իրերի դիմաց 40-60 հազար դոլար:
Ֆեյսբուքը թողարկել է աշխատանքի որոնման Social Jobs հավելվածը: Facebook-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ Social Jobs-ը կփոխի ամերիկյան աշխատաշուկան։ Աշխատանքի որոնման հարցում հաշվի կառնվի նաև օգտատերերի վարքն իրենց էջերում։
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: