Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Ամբողջ երկիրը պետք է խառնենք, եթե պետք լինի (տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2012 18:36

«Եթե ռեժիմը տրամաբանական ավարտին հասցնի ՀԱԿ 4 ակտիվիստների դատական գործընթացը, եւս երեք հոգի հայտվնելու է ճաղերի հետեւում: Սա այն է, ինչ որ մենք թույլ չենք տա: Այսուհետեւ հայտարարում ենք   զրոյական հանդուրժողականություն ռեժիմի որեւէ ոտնձգության դեմ մեր ազատությունների նկատմամբ: Հենց Մեկ մարդու` Տիգրան Առաքելյանի համար ամբողջ երկիրը պետք է խառնենք, եթե պետք լինի,  ոորվհետեւ եթե թույլ ես տալիս մեկ քաղբանտարկյալի  առկայութուն քո երկրում, նշանակում է դուռ ես բացում բռնապետության հաստատաման համար», – այսօր ՀԱԿ 4 ակտիվիստների ազատ արձակման պահանջով կազմակերպված քայլերթից  առաջ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա,  ՀԱԿ ակտիվիստների  դեպքը  ցույց տվեց, որ իշխանությունը փորձում է աշխարհին ցույց տալ,  թե պատրաստ է ընդդիմության հետ նստել մեկ սեղանի շուրջ ու բանակցել երկրի անցումը դեպի ժողովրդավարություն, բայց  մյուս կողմից նենգաբար պատրաստում  է  գործողություններ, որոնք պետք է վիժեցնեին այդ երկխոսությունը . «Այս դեպքից հետո հասկացանք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որի  որեւէ խոստմանը   չպետք է հավատանք, այս իշխանությունները սպառեցին խաղաղ անցման ռեսուրսը դեպի ժողովրդավարություն»:

Դերասան Աշոտ Ադամյանն էլ ասաց, որ տղաների ազատության համար պետք է գնան բոլոր կեղծիքների դեմ. «Միայն ու միայն ազատություն, միայն ու միայն ճշմարտություն»:

Խնկո Ապոր գրադարանի մոտից ՀԱԿ ակտիվիստները շարժվեցին դեպի օպերա, Հյուսիասային պողոտա:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930