Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչի սխալ օգտագործումը սպառնում է դեռահասների առողջ զարգացմանը

Նոյեմբեր 17,2012 18:03

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգիչը բացասաբար է ազդում դպրոցահասակ երեխաների առողջ զարգացման վրա:
Բաժնի պետ Նարեկ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում  ասում է, որ թեեւ համակարգչից կարելի է քաղել բազում օգուտներ, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ հանդիպող դեպքերը հակառակն են փաստում:
«Երբ զրուցում ենք դպրոցահասակ երեխաների հետ, պարզվում է, որ նրանք համակարգիչը անգամ չեն կիրառում դասապրոցեսի համար՝ օգտակար նյութեր կարդալու, ասենք աշխարհագրության որեւէ թեմայով որեւէ գիտական տեքստ ընթերցելով, եւ սահմանափակվում են միայն սոցիալական ցանցերով ու արգելված էջեր մտնելով»:
Արդյունքում,ժամանակի ընթացքում, ըստ Սարգսյանի, ոչ միայն վատանում է տեսողությունը, այլեւ երեխաների մոտ ի հայտ են գալիս հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ:
«Մեր ուսումնասիրություններով, հոգեբույժների ու հոգեբանների հետ աշխատելիս, եկել ենք այն համոզման, որ երեխաների մոտ առաջանում են շատ վտանգավոր հոգեբանական խնդիրներ, որոնք, անտեսելու դեպքում,  հետագայում կարող են դառնալ հոգեբուժական խնդիրներ»,-ասում է նարեկ Սարգսյանը:
Նա նշում է, որ եթե պահպանվեն համակարգչի հետ աշխատելու նրբությունները ,ծնողները վերահսկեն այն ժամանակը, որ երեխան անց է կացնում համակարգչի դիմաց, կխուսափենք մեզ համար այդքան անցանկալի հետևանքներից:
«Պարտադիր կարգով այսօր, կարծեք թե, համակարգիչը դարձել է տան կենցաղային առարկաներից մեկը՝թեկուզ ձեւական: Մենք ընդունում ենք, որ տեխնոլոգիաների զարգացման այս ճանապարհին համակարգիչը պարտադիր  է տարիքային բոլոր փուլերի համար,բայց գոյություն ունի որոշակի  ժամանակ, ժամ, որից ավել երեխան չպետք է նստի համակարգչի դիմաց: Համակարգչի հետ աշխատելու մշակույթը դեռ չի ձեւավորվել մեզ մոտ»:
Նա փաստում է , որ   հաճախ է պատահում՝  անգամ հինգ տարեկան երեխաններն են մտնում  սոցիալական ցանցեր, արգելված էջեր, ու շատ հաճախ ծնողների մոտ դա հրճվանք է առաջացնում:
«Նրանք դա դիտում են որպես երեխաների զարգացվածության որոշակի աստիճան, բայց երբ որ հինգ տարեկան երեխային հարցնես՝ հինգին գումարած մեկ, ինքը չկարողանա պատասխանել, ծնողները դա սովորական են  դիտում, քանի որ երեխան  դպրոց չի հաճախում:  Սա է խնդիրը, ամեն ինչ սկսվում է ծնողների գիտակցությունից»,-եզրափակում է Նարեկ Սարգսյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930