Քիմ Քարդաշյանը Թվիթերում արած իր հաղորդագրությունը, որով իր աջակցությունն էր հայտնել Իսրայելին, ստիպված է եղել ջնջել, երբ հակասեմիտական և մահվան սպառնալիքի բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել: Գրում է «Ինդիան էքսպերս» թերթը:
Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի հրամանատարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռ են նետել Յերուսաղեմի վրա, որի հետ կապված Քիմ Քարդաշյանն իր էջում գրել էր. «Աղոթում եմ բոլորի համար, ովքեր Իսրայելում են»:
Ինչից հետո Քարդաշյանը Թվիթերում իր հետևողներից ստացել է մեծ թվով բացասական պատասխաններ: «Դու խայտառակում ես ձեր ժողովրդին և նախնիներին», – նկատի ունենալով Քարդաշյանի հայկական արմատները` ասված էր պատասխաններից մեկում:
Այլ արձագանքներից էին «Սպանիր քեզ», «Մեռիր դժոխքում», «Ես կաղոթեմ, որ դու կմեռնես, Քիմ», «Քո նմանների պատճառով է, որ ուզում եմ մեռնել Պաղեստինում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ