Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգակին պետք է հեռվից նայել…

Նոյեմբեր 17,2012 15:32

«Հիմա արեւը ակտիվ է` գոյություն ունեն ցիկլեր, որի ընթացքում արեւը հանգած վիճակից դառնում է ակտիվ եւ նորից հանգում է, մենք գտնվում ենք 24-րդ ցիկլի մեջ: Կան արեւային բծեր, որոնք վիզուալ սեւ կետիկներ են, ունեն ցածր ջերմաստիճան, իսկ մագնիսկական դաշտը շատ ուժեղ է»,-այսօր «Ինչպիսի ազդեցություն ունի երկրի վրա արեւային հզոր բռնկումների գոտին եւ հետեւանքները» թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբարատորիայի ուսանողուհի Հասմիկ Ռուստոմյանը:

Նրա պնդմամբ`  արեւը մեծ մագնիս է, որը կարող է հասնել երկրին: Երկրի վրա կան բազմիաթիվ սարքեր, որոնք ուսումնասիրում են արեւը եւ գրանցում են տիեզերքից եկած մասնիկները. այդպիսի սարքեր կան նաեւ Հայաստանում՝ Արագած լեռան վրա եւ Ամբերդում. «Արեգակին նայելով` չենք կարող ասել, թե ինչ կլինի: Կան կայաններ եւ դեդեկտորներ` տիեզերքից եկած մասնիկների համար նախատեսված սարքեր, որոնց շնորհիվ Հայաստանում 10 տարուց ավելի է` ինչ կատարվում են հետազոտություններ»:

Սրտաբան Տիգրան Պողոսյանի համոզմամբ`  արեգակնային բռնկումների ժամանակ  առողջական համակարգից ամենախոցելին սիրտ-անոթային համակարգն է: Նրա խոցելիությունը մահացությունների առաջնային պատճառներից մեկն է: Արեգակնային բռնկումները ժամանակ պետք է ուշադիր լինելն հատկապես այն մարդիկ, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն: Դեղորայքային փոփոխությունների կարիք նույնպես զգացվում է. «Արեգակնային համակարգի փոփոխությունները ազդում են բոլոր կենդանի օրգանիզմների վրա, յուրաքանչյուր մարդու մոտ փոփոխություն է տեղի ունենում ինչ որ ձեւով, դա կարող է հուզական վիճակի փոփոխություն լինել, քնի անկում եւ այլն: Ավելի խոցելի են հիվանդները`  այդ ժամանակ բարձրանում է հանկարծամահության հաճախությունը»:

Սրտաբանը կարծում է, որ առողջ մարդը կարող է պայքարել` խուսափելով արեգակի ուղիղ ճառագայթներից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930