Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ. «ԼՂՀ հարցը չպետք է լուծվի արյուն թափելու ճանապարհով»

Նոյեմբեր 17,2012 15:03

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում  Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն հանդիպեց ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ ուրախ է հյուրերին ողջունել ԵՊՀ-ում, որը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի առաջատար կրթական-գիտական հաստատություններից է. «Չնայած դիվանագիտական հարաբերություններին, որոնք Ուրուգվայի  հետ հաստատվել են դեռեւս 1992թ-ից, մենք խորն ենք գնահատում բարեկամական ջերմ վերաբերմունքը, որը Ուրուգվայը ցուցաբերում է Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Ուրուգվայի հայկական համայնքը Հարավային Ամերիկայի ամենահին համայքներից է, իսկ Ուրուգվայը գրեթե քսան հազար հայի տուն է հանդիսանում: Հայկական ռադիոն հեռարձակվում է ոչ միայն Երեւանից, այլեւ Մոնտենեգրոյի «Ռադիո Արմենիա» ռադիոկայանից»:

Սիմոնյանի խոսքով. «Մենք հիշում եւ գնահատում ենք այն փաստը, որ Ուրուգվայը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է: Մենք  լիահույս ենք, որ Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման տեսական «այո»-ն կդառնա գործնական: Վստահ եմ, որ Ձեր այցը ուղղված է բարելավել բարեկամ ժողովուդների միջեւ հաստատված երկկողմանի հարաբերությունները: Համոզված եմ, որ այցն առիթ կլինի` բազմաթիվ ոլորտներում հետագա համագործակցությունը շարունակելու գործում:  Այդ ոլորտները չեն սահմանափակվում քաղաքականությամբ, տնտեսությամբ, կրթությամբ: ԵՊՀ-ն ողջունում է սերտ հարաբերությունների հաստատումը Ուրուգվայի գործընկերների հետ. մենք կիրարից շատ բան ունենք սովորելու: Մենք կիսում ենք մեր երկրների բարգավաճ ապագայի տեսլականը, որի հիմքը հասարակության արդիականացումն է եւ առաջընթացը»:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն նշեց, որ ավարտել է Ուրուգվայի պետական համալսարանը, այդ պատճառով հուզվել է ԵՊՀ-ում հյուրընկալվելիս. «Եկել եմ հայկական համայնքի գործընկերների եւ Ուրուգվայի պառլամենտի ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ այստեղ տեսնել բազմաթիվ երիտասարդների եւ սերնդակիցներիս: Մենք բազմաթիվ դեպքեր են ապրել միասին, որոնք երիտասարդության համար գուցե անիրական կթվան»:

Խոսելով Արցախյան հիմնախնդիրից` Օրիկոն ասաց. «Որպես պետություն` Ուրուգվայը հարցի վերաբերյալ դիրքորոշում չունի: Մենք շահագրգիռ ենք ապագայում խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու գործում: Այսօր դիվանագիտական հարաբերությունները պետք է նպաստեն, որ հարցը լուծվի առանց արյուն թափելու: Մենք կնպաստենք, որ հարցը կարգավորվի հնարավորինս դրական ճանապարհով, եւ պատրաստ ենք նպաստել մարդու իրավունքներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930