«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել:
Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը: