Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գիշեր Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլն է

Նոյեմբեր 17,2012 12:56

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 8-22-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այս` նոյեմբերի 17-18, գիշերն այն կհասնի իր առավելագույն փուլին, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:
Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ, Երևանի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը: Լեոնիդների ասուպային հոսքի մասին մանրամասները տրվել են նոյեմբերի 9-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հայկական աստղագիտական ընկերություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930