Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն կպառակտի ՀԱԿ-ը

Նոյեմբեր 17,2012 12:37

«Չեմ կարծում, որ ընթացող քաղաքական կոնսուլտացիաները կբերեն այնպիսի իրավիճակի, որ երեք-չորս կուսակցություններ ունենան մեկ թեկնածու: Սա համարյա անհնար եմ համարում: Տրամաբանական չէ ենթադրել, որ ի վերջո՝ ԲՀԿ-ն համակարգը քանդելու ուղղությամբ արմատական քայլերի է գնալու: Թերեւս նման հեռանկարի հավատում է միայն Լեւոն Զուրաբյանը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ընթացող փակ-գաղտնի քաղաքական կոնսուլտացիաներին: «Գրեթե վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ վերջ մասնակցելու է ընտրարշավին՝ եւս մեկ անգամ համոզվելով, որ ինքը 5-6 տոկոսանոց էլեկտորատի կրող է: Գրեթե համոզված եմ, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը միասնական թեկնածու չեն ունենա: Եթե նույնիսկ ունենան, դա անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱԿ-ի պառակտմանը»,- ավելացրեց նա:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930