Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահ. ՕԵԿ-ին ժողովուրդը ճանաչում է, որքան էլ որոշ լավը չուզողներ փորձում են խոսել

Նոյեմբեր 17,2012 12:31

 «Մենք հայտարարել ենք մեր մոտեցումը ու հավատարիմ ենք մեր մոտեցմանը, հայտարարությանը, որ առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու ենք գործող նախագահին: Սա մեր հստակ մոտեցումն է, եւ դրանով գնում ենք առաջ»,- այսօր «Հենարան» ակումբում վերահաստատեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում ՕԵԿ-ը չի սատարի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Անդրադառնալով երեկ ՕԵԿ քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի առաջարկության վերաբերյալ ընդունված իրենց որոշմանը, բացատրեց, թե ինչու գնացին հանդիպմանը, եթե նախապես գիտեին, որ ԲՀԿ-ի առաջարկը համահունչ չէ ՕԵԿ մոտեցումներին ու այդ պատճառով մերժելու են. «Գտնում ենք, որ քաղաքական կոնսուլտացիաները քաղաքակիրթ փոխհարաբերությունների տարբերակ են : Այս մարտավարությունը նորմալ շփման ձեւ է»:

Նա վստահեցրեց, որ քննարկման մասնակցելով՝ ՕԵԿ-ը խնդիր չի ունեցել նախագահական ընտրություններից առաջ ցուցադրել, թե ՀՀԿ-ից անկախ է ու ինքնուրույն դեմք է. «Երբեք մեր դեմքի ու ինքուրույնության խնդիր չենք ունեցել: Ցուցադրական բաներ ՕԵԿ-ը երբեք չի արել, չի անելու: Այս քայլերը ելնում են մեր սկզբունքներից: ՕԵԿ-ը ձեւական ապացուցելու կարիք չի ունեցել, որքան էլ որոշ լավը չուզողներ փորձում են ասել ու գրել, իսկ ժողովուրդը մեզ ճանաչում է»:

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի առաջադրումը, պարոն Շահգելդյանը հարցով պատասխանեց.«Իսկ իրենք գիտե՞ն՝ ինչ են որոշելու: Այս հարցը անընդհատ խոսվում է, իսկ իրենք ունե՞ն որոշում, որ մենք կարողանանք խոսել: Համենայնդեպս, այսօրվա դրությամբ չեմ տեսնում միասնական թեկնածուի առաջադրման ուղղությամբ գործընթացներ»:

ՕԵԿ-ը կմասնակցի՞ ԱԺ առաջիկա արտահերթ նիստին, մասնակցության հարցն արդեն հստակեցրե՞լ է ՀՀԿ-ի հետ հարցին, ՕԵԿ փոխնախագահը հակադարձեց. «Մենք ենք ընդունում մեր որոշումները» ու հավելեց, որ դեռ չեն որոշել կմասնակցե՞ն, թե՞՝ոչ:

Պարոն Շահգելդյանը չհամաձայնեց, որ իրենց կուսակցությունը ՀՀԿ- ստվերն է՝ բացատրելով, որ իրենք տարբեր օրենսդրական նախագծերին ունեն տարբեր մոտեցումներ ու շեշտադրումներ:

Հարցին, թե կնշե՞ք մի հասարակական հնչեղություն ունեցող երեւույթ, որի վերաբերյալ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի դիրքորոշումները տարբեր են եղել, պարոն Շահգելդյանը որպես օրինակ բերեց քաղաքական կոնսուլտացիաների մասնակցությունը. «Մենք մասնակցեցինք ԲՀԿ-ի հետ հանդիպմանը, որովհետեւ մեր մարտավարությունն այդպիսին էր, ՀՀԿ-ն չմասնակցեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930