Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի կաղամբի ավելցուկ կար, իսկ այս տարի` պահանջարկ

Նոյեմբեր 17,2012 11:25

Սյունիքի մարզում գյուղմթերքների իրացման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի ցավոտ կողմերից մեկն է, համարում Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետը: Անցած տարի նման խնդիր էր առաջացել  կաղամբի իրացման հետ կապված: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի  խոսքով` միայն Սիսիանի տարածաշրջանում 200 տոննա կաղամբի ավելցուկ էր եղել եւ գյուղացիները չեն կարողացել իրացնել եղած կաղամբի քանակը: «Իսկ այս տարի արրդեն կաղամբի պահանջարկ կա, որովհետեւ այս տարի գյուղատնտեսները այնքան կաղամբ  չմշակեցին, որքան անցած տարի: Ներկայումս կաղամբի   շուկայական գինը հասել է 120 դրամի:

Կարտոֆիլի իրացումը շուկայական կարգով կատարվում է, այստեղ իրացման հետ կապված խնդիր չկա, իսկ սխտորն ամեն մեկն իր ձեւով է վաճառում: Գրեթե խնդիր չունենք նաեւ կաթի իրացման հետ կապված, կան մի քանի ձեռնարկություններ, որոնք կաթը ժամանակին գնում են գյուղացիներից, ճիշտ է, թեւ  գնի հետ կապված բնակիչների մոտ դժգհություն է առաջանում որոշ սեզոնների, երբ  կաթի գինը 130-140 դրամից իջնում է 110-120 դրամի, բայց համակերպվում են», – նշեց   Սամվել Թանգյանը:

Մարզի տարբեր տարաշրջաններում բերքի եւ կաթնամթերքի իրացման խնդիրների մասին միշտ բարձրաձայնում են բնակիչները: Եթե Կապանի տարածաշրջանի գյուղերում կաթի վերամշակման ֆերմաների հարցն են բարձրացնում, ապա Մեղրի տարածաշրջանում` պտղատու այգիներից հավաքած բերքի իրացման դժվարությունների մասին են բարձրաձայնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930